Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Սկսվեց մեծ պահքը

Սկսվեց մեծ պահքը

Մեծ պահքը նիհարելուն միտված սննդային դիետա չէ

Մեծ պահքի գլխավոր նպատակը հոգիների մաքրումն է

 

  • Մեծ պահքի յուրաքանչյուր կիրակին ունի իր անունը
  • Մեծ պահքի վերջին շաբաթվա յուրաքանչյուր օրն ունի իր ծիսակարգն ու անվանումը

 

Մեծ Պահքը սկսվում է Բուն Բարեկենդանով, որը հնում նշվում էր խնջույքներով, ուրախ դիմակահանդեսներով, երբեմն չափն անցնող կատակներով` հիշեցնելով այն երջանիկ վիճակը, երբ մարդը դեռ դրախտում էր, իսկ դրան հաջորդած Մեծ պահքը խորհել է տալիս, թե ինչպե՞ս է կորցրել այն և մատնանշում դրան վերադառնալու միջոցն ու ճանապարհը: 

 

ՄԵԾ ՊԱՀՔԻ ԿԻՐԱԿԻՆԵՐ 


Ի տարբերություն այլ եկեղեցիների, որոնք պարզապես թվակարգում են Մեծ պահքի 7 կիրակիները, հայ եկեղեցին սուրբգրային հիմք ունեցող յուրահատուկ անուններով ու խորհուրդներով է օժտել դրանք, որով նրանք կազմել են խորհրդանշական մի շղթա` մարդու դրախտային կյանքի, պատվիրանազանցության ու անկման:

 

Մեծ պահքի կիրակիներից յուրաքանչյուրն ունի իր խորհուրդը` միասին ներկայացնելով դրախտից Գողգոթա տանող ճանապարհը, այսինքն` մարդկության փրկագործության ուղին: Հայ եկեղեցու յուրահատկություններից են Մեծ պահքի կիրակիներին տրված հատուկ անունները:

 

ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ` Մեծ պահքի առաջին կիրակին,  ներկայացնում է դրախտային երանելի կյանքը:

 

ԱՐՏԱՔՍՄԱՆ ԿԻՐԱԿԻ է կոչվում Մեծ պահքի երկրորդ կիրակին, որն իր անունն ու խորհուրդը ստացել է մարդու` դրախտից արտաքսվելու հինկտակարանյան պատմությունից: Ադամն ու Եվան կերան արգելված պտուղը, այսինքն` չհնազանդվեցին Աստծու պատվիրաններին, մեղք գործեցին, հետևելով օձի` չարի խորհուրդներին` հեռացան իրենց երջանկության աղբյուրից` Աստծուց:

 

Մեծ պահքի երրորդ և հաջորդ կիրակիներն իրենց անուններն ու խորհուրդները ստացել են օրվա ավետարանական ընթերցվածքի գլխավոր առակներից:


ԱՆԱՌԱԿԻ ԿԻՐԱԿԻ է կոչվում Մեծ պահքի երրորդ կիրակին` մատնանշելով Հիսուսի պատմած անառակ որդու առակը (Ղուկ., ԺԵ, 11-32): Առակը խտացնում է Քրիստոսի Ավետարանի հիմնական գաղափարը` Աստված հոգատար Հայր է մարդու համար, անսահման սիրող ու ներողամիտ: Անառակի կիրակիի խորհուրդը մարդու` անկումից վերելքը, կորստից` փրկությունը ընկած վիճակից վերականգնումն է, ինչը նաև Մեծ պահքի նպատակն է:

 

ԱՆԻՐԱՎ ՏՆՏԵՍԻ ԿԻՐԱԿԻ է կոչվում Մեծ պահքի չորրորդ կիրակին (Ղուկ., ԺԶ, 1-8): Այս առակով Հիսուսը պատմում է զուտ աշխարհիկ, անիրավ մի տնտեսի մասին, ով ջանք չէր խնայում իր երկրային ու ֆիզիկական կյանքը ապահովելու համար: Երբ նրան ամբաստանում են տիրոջ առաջ, թե` վատնում է վերջինիս ունեցվածքը, տերը կանչում է նրան և հաշվետվություն պահանջում: Տնտեսն անհանգստանալով, որ կարող է բացահայտվել իր անազնվությունը` կանչում է տիրոջ պարտապաններին ու նրանց հետ միասին փոխում մուրհակները: Իմանալով այս մասին` տերը գովում է նրան: Տնտեսի անազնվությունը չէ, սակայն, որ առակի խորհրդով գովաբանվում է: Այդ օրինակով Քրիստոսը գովում է նպատակին հասնելու մարդու աննահանջ ջանքն ու հնարամտությունը: Յուրաքանչյուր մարդ այս աշխարհում Աստծու կողմից նշանակված տնտես է, ով պետք է իմաստնաբար տնօրինի իր բաժին տնտեսությունը` կյանքը, խելքը, շնորհները, ինչպես նաև նյութական հարստությունն ու ունեցվածքը:

 

ՄԻՋԻՆՔ է կոչվում Մեծ պահքի 24-րդ օրը: Այն հիշեցնում է, որ պահքը հասել է իր կեսին: Ժողովրդական սովորույթներից է միջինքի կարկանդակը, որի մեջ դնում են դրամ: Ում բաժնում այն ընկնի, նա էլ այդ տարի կլինի հաջողակ և հարուստ: 

 

ԴԱՏԱՎՈՐԻ ԿԻՐԱԿԻ է կոչվում Մեծ պահքի հինգերորդ կիրակին: Անիրավ դատավորի ու այրի կնոջ մասին առակը (Ղուկ., ԺԸ, 1-8) պատմում է, թե ինչպես Աստծուց չվախեցող և մարդկանցից չամաչող մի դատավոր` հոգնած այրի կնոջ անդադրում դիմումներից, ի վերջո արդարությամբ վճռում է նրա հարցը: Դատավորի կիրակին իր խորհրդով շեշտում է անձանձրույթ ու հարատև աղոթքի կարևորությունը: Սակայն Հիսուսն իր խոսքով ու կյանքով հաստատում և ուսուցանում է, որ չպետք է աղոթել մարդկանց ցուցադրելու, երևալու համար, այլ անիրավ դատավորի առակի այրի կնոջ նման` հարատև, ջերմեռանդ, մաքուր սրտով ու անկեղծ հավատով, որի առաջ տեղի տվեց անգամ անիրավությունը: 

 

ԳԱԼՍՏՅԱՆ ԿԻՐԱԿԻ է կոչվում Մեծ պահքի վեցերորդ կիրակին, որը նվիրված է Քրիստոսի երկրորդ Գալստյանը:

 

ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ԿԻՐԱԿԻՆ Մեծ պահքի վերջին` յոթերորդ կիրակին է: Այն հիշատակությունն է Հիսուսի` իբրև Մեսիա Երուսաղեմ հանդիսավոր մուտքին: Ներկայումս Ծաղկազարդի տոնը հայտարարվել է որպես Երեխաների օրհնության օր: 

 

ԱՎԱԳ ՇԱԲԱԹ Ծաղկազարդի հաջորդ շաբաթը կոչվում է Ավագ: Այն հիշատակությունն է Երուսաղեմ մտնելուց հետո Քրիստոսի կյանքի վերջին յոթ օրերի իրադարձությունների և նախապատրաստության` Քրիստոսի Հարության տոնի: Շաբաթը կոչվում է Ավագ, որովհետև ամենամեծն ու նշանակալին է հիշատակվող դեպքերի թե´ կարևորությամբ և թե´ խորհրդով: 

 

ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ առավոտյան եկեղեցին նշում է ՎԵՐՋԻՆ կամ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ընթրիքի հիշատակությունը, որի ժամանակ հաստատվեց Հաղորդության խորհուրդը: Վերջին ընթրիքի ժամանակ Հիսուսը` օրհնելով և աշակերտներին բաժանելով հացն ու գինին, դրանք ներկայացրեց որպես Իր Մարմինը և Արյունը, այսինքն` նրա կամավոր զոհաբերությունը խաչի վրա հանուն մարդկության փրկության: Վերնատանը աշակերտների հետ զատկական սեղան նստելուց առաջ Հիսուսը մեկ առ մեկ լվանում է աշակերտների ոտքերը: Սա ՈՏՆԼՎԱՅԻ արարողությունն է: Աստված լվանում է իր արարածների ոտքերը` ցույց տալով կատարյալ սերը նրանց հանդեպ և խոնարհության ու հեզության օրինակ դառնալով` հորդորում նրանց նույն կերպ վարվել միմյանց հանդեպ:

 

Քրիստոսի մատնությանը, չարչարանքներին ու խաչելությանը նվիրված ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹԻ արարողությունները կոչվում են Խավարման կարգ: Ավետարանական ընթերցումները հիշատակում են Հուդայի մատնությունը, Հիսուսի` Գեթսեմանիի այգում աղոթքը, ձերբակալությունը, քահանայապետերի կողմից հարցաքննվելը, չարչարանքներն ու խաչելությունը, Պետրոսի երեք անգամ ուրանալն ու զղջալը: Ավագ Ուրբաթը Հիսուսի չարչարանքների ու խաչելության հիշատակության խորհուրդն է: Այդ օրը նշվում է նաև Հիսուսի` խաչից իջեցման և թաղման հիշատակը:

 

ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹԻ երեկոյան, ինչպես Ս. Ծննդյան տոնի նախորդ երեկոյան, եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի պատարագ, որի ավարտին վերջանում է նաև Մեծ պահքը և սկսվում զատկական տոնը:

 

Այս տարի փետրվարի 20-ից սկսվել է Մեծ պահքի շրջանը: Այն կտևի 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև 

Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 8-ին: 


ԶԱՏԻԿԸ  քրիստոնյա աշխարհի ամենակարևոր ու առանցքային իրադարձությունն է: Քրիստոսի Հարությունը մանրամասն նկարագրված է չորս Ավետարաններում (Մատթ., ԻԸ, 1-20, Մարկ., ԺԶ, 1-18, Ղուկ., ԻԴ, 1-49, Հովհ., Ի, 1-29): Շաբաթ երեկոյան, երբ Քրիստոսի մարմինը դրվեց գերեզման, խավարն արդեն տիրապետող էր դարձել: Խավար էր նաև մարդկանց հոգիներում` Քրիստոսի աշակերտների ու հետևորդների, ովքեր տրտում և հուսաբեկ, շփոթված ու իրարամերժ զգացումներով ցրվել էին: Կիրակի առավոտյան, երբ յուղաբեր կանայք գնում են Քրիստոսի գերեզման` նրա մարմինը օծելու և խնկարկելու` գտնում են վեմը` դուռը փակող քարը մի կողմ գլորված և գերեզմանը` դատարկ: Նրանց դիմավորում են երկու լուսազգեստ հրեշտակներ, ովքեր և ավետում են Քրիստոսի Հարությունը: Զատիկը հին հրեաների մոտ եգիպտական գերությունից ազատագրվելու տոնն է, իսկ քրիստոնյաների մոտ` Քրիստոսի Հարության:«Զատիկ» նշանակում է զատվել, բաժանվել. նկատի է առնվում հրեաների` եգիպտական գերությունից բաժանումը, իսկ Քրիստոսի Հարությամբ` մեղքից ու մահից զատվելը և վերջնական իմաստով` դեպի Աստված վերադարձը: 

 

ԿԱՐՄԻՐ ՆԵՐԿՎԱԾ ՀԱՎԿԻԹՆԵՐ նվիրելը միմյանց` Զատկի տոնի սովորույթներից է: 325 թ. Նիկիայի տիեզերական առաջին ժողովի սահմանած կարգի համաձայն` Քրիստոսի Հարության տոնը նշվում է գարնանային գիշերհավասարից հետո լուսնի լրմանը հաջորդող կիրակի օրը, այսինքն` կարող է նշվել մարտի 22-ից ապրիլի 25-ն ընկած 35-օրյա ժամանակահատվածում: 

Հեղինակ. Ս. Թ.
Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1261-62) 4-5.2012 Մարտ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...

ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ